Հայտարարությունների քանակը`
172
|
Հարգելի՛ բնակիչներ՝
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Անի Խուբլարյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
12/01/2023
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
22/01/2023
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Տեղեկացնում ենք, որ Ստեփանավան համայնքի ղեկավարի հանձնարարությամբ՝ համայնքում սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացը ապահովելու նպատակով ստեղծված մշտական հանձնաժողովի կազմը համալրելու համար կարող են ընդգրկվել համայնքի բնակիչ հանդիսացող շահագրգիռ մինչև 5 ներկայացուցիչ։
Աշխատանքը կամավոր հիմունքներով է։ Հանձնաժողովի կազմում ընդգրկվելու ցանկության դեպքում 10 ֊օրյա ժամկետում դիմել Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմ կամ զանգահարել 0256 2 22 33 հեռ․ համարով։
|
| | |
|
|
|
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Անի Խուբլարյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
13/12/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
22/12/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 3-րդ գլխով սահմանված կարգով 2022թ. դեկտեմբերի22-ին` ժամը 13:00-ինԼոռու մարզի ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ուրասար բնակավայրի վարչական շենքի տարածքում տեղի կունենա հանրային լսում: Օրակարգում՝««Էյ-Թի-Փի» հիմնադրամի կողմից Լոռու մարզի մարզի Ստեփանավան խոշորացված համայնքի Ուրասար բնակավարի 106 հա տարածքների անտառապատում»» ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկումներ /առաջին փուլ/: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, Ուրասար բնակավայրի վարչական գրասենյակում, Ստեփանավանիհամայնքապետարանում/ Հայաստան, Լոռու մարզ, ՍտեփանավանՍոս Սարգսյան փող., 1 շենք/,Էյ-Թի-Փի բարեգործական հիմնադրամի գրասենյակում /հասցեն՝ԵրևանԱրշակունյաց պող., 57/5 շենք/, Էյ-Թի-Փի բարեգործական հիմնադրամի պաշտոնական կայքում՝ http://www.armeniatree.org, ևՍտեփանավանիհամայնքապետարանի պաշտոնական կայքումhttp://www.stepanavan.am
|
| | |
|
|
|
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Անի Խուբլարյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
12/12/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
19/12/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հարգելի բնակիչներ՝ սույն թվականի դեկտեմբերի 19-ին ժամը՝ 11:00-ին Ստեփանավանի համայնքապետարանի նիստերի դահլիճում(Սոս Սարգսյան 1) սուբվենցիոն ծրագրի շրջանակներում տեղի կունենա հանրային լսում հետևյալ թեմաներով՝
- ՀՀ Լոռու մարզի Արմանիս, Ուրասար, Կաթնաղբյուր բնակավայրերի և Ստեփանավան քաղաքի 4-րդ միկրոշրջան թաղամասի գազաֆիկացում:
- ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աղայան 1-ին և 2-րդ նրբանցքների, 409 դիվիզիա նրբանցքի և Նելսոն Ստեփանյան փողոցի հիմնանորոգում տուֆե սալարկումով:
- ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Սայաթ-Նովայի, Զորավար Անդրանիկի, Պիոներների փողոցների հիմնանորոգում:
- Ստեփանավան համայնքի Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատի վերանորոգում։
- Ստեփանավան համայնքի Ռումինական բազմաբնակարան թիվ 2,16,22 շենքերի էներգաարդյունավետության արդիականացման ռիսկերի նվազեցում:
- ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքային այգու և Ալեայի անցուղու հիմնանորոգում:
|
| | |
|
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Անի Խուբլարյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
08/12/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
10/12/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հարգելի լոռեցիներ, տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-18:00-ը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի անձնակազմը Վանաձորի «Լոֆտ»-ում (Տիգրան Մեծի 24) կհանդիպի լոռեցիների հետ:
Հայտնում ենք նաև, որ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ դեկտեմբերի 10-ին, Հանրապետության բոլոր մարզերում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախաձեռնվել են մարզային այցելություններ ու քաղաքացիների ընդունելություններ, որոնց ընթացքում անձանցից կընդունվեն անհատական դիմումներ, ըստ անհրաժեշտության կտրամադրվի խորհրդատվություն և կիրականացվի ուղղորդում։
Բացի այդ, հանդիպման մասնակիցներին Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները կներկայացնեն Պաշտպանի սահմանադրական մանդատը:
|
| | |
|
|
|
#EU4IMPACT-ը (ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման) ծրագիրը կրկին մասնակցության հայտեր է ընդունում:
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Անի Խուբլարյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
08/12/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
10/01/2023
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
#EU4IMPACT-ը (ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման) ծրագիրը կրկին մասնակցության հայտեր է ընդունում:
Ծրագրի նպատակն է աջակցել միգրանտների (այդ թվում ՝ աշխատանքային), վերադարձած միգրանտների և նրանց ընտանիքների անդամների կողմից արդեն իսկ հիմնադրված (սկսնակ) կամ ապագայում ստեղծվելիք բիզնեսների զարգացմանը:
Ծրագրին մասնակցելու միջոցով դուք կարող եք - Ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ բիզնես հիմնելու, բիզնես պլան մշակելու, ֆինանսական գրագիտության, հարկային դաշտում աշխատելու ուղղությամբ, նաև մարկետինգային արշավներ կազմակերպելու նպատակով։ - Ստանալ մինչև 10 000 Եվրո դրամաշնորհ,որը կօգտագործվի հիմնական միջոցների (գույք, արտադրամաս, տեխնիկական միջոցներ) և հումքի, ինչպես նաև բրենդավորման և/կամ փաթեթավորման ծառայությունների ձեռքբերման նպատակով:
Ծրագրին մասնակցության համար կարող են դիմել
այն ՀՀ քաղաքացիները, որոնք վերջին 3 տարվա ընթացքում առնվազն մեկ տարի գտնվել են ՀՀ-ից դուրս,
այն ՀՀ քաղաքացիները, որոնք Հայաստան են վերադարձել վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 1 տարի ՀՀ-ից դուրս (ցանկացած արտերկրում) գտնվելուց հետո,
Միգրատների կամ վերադարձած միգրանտների ընտանիքների անդամները (օր.՝ ՀՀ-ում բնակվող ծնողներ, զավակներ, ամուսիններ, քույրեր, եղբայրներ):
Ծրագրին կարող եք դիմել՝ լրացնելով հետևյալ հղումով տեղադրված հայտադիմումը shorturl.at/mrGJ6 :
Հայտերի ընդունման ժամկետն է 2022թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2023թ.հունվարի 10-ը:
|
| | |
|
|
|
ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ – ՎԱՃԱՌՔ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Անի Խուբլարյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
25/11/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
26/12/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Ստեփանավանի համայնքապետարանը հայտարարում է բնակավայրերի և էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության հողամասերի դասական աճուրդ վաճառք, որը տեղի կունենա 2022թ. դեկտեմբերի 26-ին ժամը 1100 –ին Ստեփանավանի համայնքապետարանում:
Կայք www.stepanavan.am
Լոտ 1. Ստեփանավան քաղաք, Գերմանական Կարմիր խաչի թաղամաս թիվ 46 հասցեում 0.085 հա մակերեսով հողատարածք (ծածկագիր 06-007-0341-0003) բնակելի տուն կառուցելու համար:
- Մասնակցության վճար 5000 ՀՀ դրամ:
- Մեկնարկային գինը կազմում է 1596045 ՀՀ դրամ:
- Նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 50%-ը:
- Քայլի չափը կազմում է մեկնարկային գնի 5%-ը:
- Հողամասի թեքությունը մոտ 2%:
- Կառույցի հարկայնությունը մեկից-երկու հարկանի, կառուցապատման տոկոսը՝ 55-95%:
- Շինարարության տևողությունը՝ 2 տարի:
- Ինժեներական ենթակառուցվածքները առկա չեն:
Լոտ 2. Ստեփանավան քաղաք, Անտառային փողոց 4-րդ նրբանցք թիվ 19/1 հասցեում 0.03386 հա մակերեսով հողատարածք (ծածկագիր 06-007-0056-0049) բնակելի տուն կառուցելու համար:
- Մասնակցության վճար 5000 ՀՀ դրամ:
- Մեկնարկային գինը կազմում է 977710 ՀՀ դրամ:
- Նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 50%-ը:
- Քայլի չափը կազմում է մեկնարկային գնի 5%-ը:
- Հողամասի թեքությունը մոտ 2%:
- Կառույցի հարկայնությունը մեկից-երկու հարկանի, կառուցապատման տոկոսը՝ 55-95%:
- Շինարարության տևողությունը՝ 2 տարի:
- Ինժեներական ենթակառուցվածքները առկա չեն:
Լոտ 3. Ստեփանավան քաղաք, Հ. Թումանյան փողոց թիվ 57 հասցեում 0.15637 հա մակերեսով հողատարածք (ծածկագիր 06-007-0301-0020) արտադրամաս կառուցելու համար:
- Մասնակցության վճար 5000 ՀՀ դրամ:
- Մեկնարկային գինը կազմում է 4515190 ՀՀ դրամ:
- Նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 50%-ը:
- Քայլի չափը կազմում է մեկնարկային գնի 5%-ը:
- Հողամասի թեքությունը մոտ 2%:
- Կառույցի հարկայնությունը մեկից-երկու հարկանի, կառուցապատման տոկոսը՝ 55-95%:
- Շինարարության տևողությունը՝ 2 տարի:
- Ինժեներական ենթակառուցվածքները առկա չեն:
Լոտ 4. Գյուղ Արմանիս, 2-րդ փողոց թիվ 1 հասցեում 0.00619 հա մակերեսով հողատարածք (ծածկագիր 06-007-0703-0013) հասարակական օբյեկտ կառուցելու համար:
- Մասնակցության վճար 5000 ՀՀ դրամ:
- Մեկնարկային գինը կազմում է 31870 ՀՀ դրամ:
- Նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 50%-ը:
- Քայլի չափը կազմում է մեկնարկային գնի 5%-ը:
- Հողամասի թեքությունը մոտ 2%:
- Կառույցի հարկայնությունը մեկից-երկու հարկանի, կառուցապատման տոկոսը՝ 55-95%:
- Շինարարության տևողությունը՝ 2 տարի:
- Ինժեներական ենթակառուցվածքները առկա չեն:
Հայտերն ընդունվում են Ստեփանավանի համայնքապետարանում երկուշաբթիից-ուրբաթ, ժամը` 09:00-ից մինչև 18:00:
Աճուրդի մասնակցության համար հայտերն ընդունվում են մինչև 2022թ. դեկտեմբերի 21-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար`
հեռ.`(0256)-2-22-33,
էլ.փոստ`stepanavan.lori@mta.gov.am
հասցե` ք. Ստեփանավան, Սոս Սարգսյան
Ստեփանավանի համայնքապետարան
|
| | |
|
|
|
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Անի Խուբլարյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
23/11/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
30/11/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հարգելի՛ բնակիչներ,
սույն թվականի դեկտեմբերի 2-ին ժամը՝ 11:00-ին Ստեփանավանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա հանրային լսում, կներկայացվի 2023թ. բյուջեի նախագիծը:
|
| | |
|
|
|
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Անի Խուբլարյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
16/11/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
25/11/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հարգելի՛ բնակիչներ՝
Սույն թվականի նոյեմբերի 25-ին, ժամը՝ 11:30-ին Ստեփանավան համայնքի Արմանիս բնակավայրի վարչական շենքում, կիրականացվի «Սագամար» ՓԲԸ ընկերության կողմից «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ 12-րդ, 13-րդ հոդվածների, 16-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետի և ՀՀ կառավարության 2015թ. նոյեմբերի 19-ի «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն (առաջին փուլ) նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային լսում: Հանրային լսման մասնակցության մուտքն ազատ է: Ձեր հարցերը կարող եք ուղղել՝ ստորև նշված հեռախոսահամարին զանգահարելով կամ էլեկտրոնային նամակի միջոցով:
Հանրային լսման արդյունքները կներկայացվեն համայնքապետարանի պաշտոնական կայք էջում:
|
| | |
|
|
|
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Անի Խուբլարյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
08/11/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
18/11/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հարգելի՛ բնակիչներ՝
Սույն թվականի նոյեմբերի 18-ին, ժամը՝ 11:30-ին Ստեփանավան համայնքի Արմանիս բնակավայրի վարչական շենքում, կիրականացվի «Սագամար» ՓԲԸ ընկերության կողմից «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ 12-րդ, 13-րդ հոդվածների, 16-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետի և ՀՀ կառավարության 2015թ. նոյեմբերի 19-ի «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն (առաջին փուլ) նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային լսում: Հանրային լսման մասնակցության մուտքն ազատ է: Ձեր հարցերը կարող եք ուղղել՝ ստորև նշված հեռախոսահամարին զանգահարելով կամ էլեկտրոնային նամակի միջոցով:
Հանրային լսման արդյունքները կներկայացվեն համայնքապետարանի պաշտոնական կայք էջում:
|
| | |
|
|
|
ԿՐԿՆԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Անի Խուբլարյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
27/10/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
30/11/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող շարժական գույքի դասական կրկնաճուրդ վաճառք, որը տեղի կունենա 2022 թվականի նոյեմբերի 30-ին, ժամը 11։00-ին Ստեփանավանի համայնքապետարանում (հասցե՝ ք. Ստեփանվան, Սոս Սարգսյան փ., շ. 1, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ):
Լոտ 1. Ավտոմեքենա AUDI A6 2.8L մակնիշի, 2000 թվականի արտադրության, փոխանցման տուփը՝ մեխանիկական, ղեկը՝ ձախ, վազքը՝ 332422 կմ, ՏՄ տեսակը՝ թեթև մարդատար, թափքի տեսակը՝ սեդան, գույնը՝ սև մետալիկ, շարժիչի հզորությունը՝142/193։ Մեկնարկային գինը կազմում է 1000000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ։
1. Աճուրդի մասնակցության վճար 5000 ՀՀ դրամ:
2. Նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 50%-ը:
3. Քայլի չափը կազմում է մեկնարկային գնի 5%-ը:
4. Հայտերն ընդունվում են մինչև 2022 թվականի նոյեմբերի 25-ը Ստեփանավանի համայնքապետարանում երկուշաբթի-ուրբաթ, ժամը 9:00-18:00 ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի)։
Լրացուցիչ տեղեկությունների համար`
հեռ.`(0256)-2-22-33,
էլ.փոստ` stepanavan.lori@mta.gov.am
հասցե` ք. Ստեփանավան, Սոս Սարգսյան 1
Կայք www.stepanavan.am
|
| | |
|
|
|
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Անի Խուբլարյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
24/10/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
28/10/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հայտնում ենք, որ 28.10.2022թ. ժամը՝ 11:30-ին ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ուրասար բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա "ՀԱՅԱՍԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ ՔՈՐՓ" ՍՊԸ-ի Լոռու մարզի հանքակուտակի և հարակից տեղամասերի ոսկի-բազմամետաղային հանքերևակումների երկրաբանական ուսուսնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում:
|
| | |
|
|
|
Հարգելի համաքաղաքացիներ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Անի Խուբլարյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
12/10/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
21/10/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
<Կանաչ Արահետ > ՀԿ –ն հրավիրում է մասնակցելու <Բերքի տոն, Գյուղական կյանք և ավանդույթներ> ամենամյա փառատոնին, որն այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 22, 23-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուր բնակավայրում գտնվող <Կանաչ ուսուցման կենտրոն> -ի տարածքում:
Փառատոնը մի հարթակ է, որտեղ գյուղատնտեսության ոլորտի ապրանք արտադրողները, ծառայություն մատուցողները, գնորդները , պոտենցիալ ներդրողները հանդիպում են փորձի փոխանակման և համագործակցության նպատակով:
Փառատոնի նպատակն է նպաստել Հայստանում գյուղատնտեսության և գյուղական համայնքների կայուն զարգացմանը:
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Անի Խուբլարյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
22/09/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
06/10/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2014թ․ նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքի Ուրասար վարչական բնակավայրի վարչական շենքում տեղի կունենա հանրային քննարկում համայնքի մոտ 360 հա գյուղատնտեսական նշանակության համայնքապատկան հողամասում նախատեսվող անտառհիմնման աշխատանքների վերաբերյալ։
Նախատեսվող գործողությունները ձեռնարկում է «ՄայՖորեսթ․էյէմ» (ՀՎՀՀ 02699418, 0038 ք․ Երևան Աբելյան 6/4, տնօրեն Անտրէ Գումուշճեան, հեռ․ +374 55 99-12-90, էլ․ հասցե info@myforestarmenia.org, Էլ․ կայք https://myforestarmenia.org/) բնապահպանական հասարակական կազմակերպությունը։
|
| | |
|
|
|
ԱՃՈՒՐԴ – ՎԱՃԱՌՔ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ռաֆայել Սիմոնյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
16/09/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
20/10/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության, հանգստի համար նախատեսված գործառնական նշանակության հողամասի և համայնքային սեփականություն հանդիսացող շարժական գույքի դասական աճուրդ վաճառք, որը տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերի 20-ին, ժամը 11։00-ին Ստեփանավանի համայնքապետարանում (հասցե՝ ք. Ստեփանվան, Սոս Սարգսյան փ., շ. 1, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ):
Լոտ 1. Ք. Ստեփանավան Միքայելյան փողոց, թիվ 78/2 հասցեով, 4.92717 հա մակերեսով հողամաս (ծածկագիր 06-007-0292-0035) հասարակական օբյեկտ կառուցելու և հանգստի գոտի ստեղծելու համար: Հողամասի թեքությունը մոտ 4 %: Կառույցի հարկայնությունը մեկից-երկու հարկանի, կառուցապատման տոկոսը՝ 55-90%: Շինարարության տևողությունը՝ 2 տարի: Ինժեներական ենթակառուցվածքները առկա չեն: Մեկնարկային գինը կազմում է 92 517 500 / իննսուներկու միլիոն հինգ հարյուր տասնյոթ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ:
Լոտ 2. Ավտոմեքենա AUDI A6 2.8L մակնիշի, 2000 թվականի արտադրության, փոխանցման տուփը՝ մեխանիկական, ղեկը՝ ձախ, վազքը՝ 332422 կմ, ՏՄ տեսակը՝ թեթև մարդատար, թափքի տեսակը՝ սեդան, գույնը՝ սև մետալիկ, շարժիչի հզորությունը՝ 142/193։ Մեկնարկային գինը կազմում է 1000000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ։
- Աճուրդի մասնակցության վճար 5000 ՀՀ դրամ:
- Նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 50%-ը:
- Քայլի չափը կազմում է մեկնարկային գնի 5%-ը:
Հայտերն ընդունվում են մինչև 2022 թվականի հոկտեմբերի 17-ը Ստեփանավանի համայնքապետարանում յուրաքանչյուր երկուշաբթի-ուբաթ օրերին՝ ժամը 9:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի)։
Լրացուցիչ տեղեկությունների համար`
հեռ.`(0256)-2-22-33,
էլ.փոստ` stepanavan.lori@mta.gov.am
հասցե` ք. Ստեփանավան, Սոս Սարգսյան 1
Կայք www.stepanavan.am
Ստեփանավանի համայնքապետարան
|
| | |
|
|
|
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ռաֆայել Սիմոնյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
22/07/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
15/09/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Ստեփանավանի համայնքապետարանը հայտարարում է գյուղատնտեսական նպատակային նշանակության հողերի վարձակալության մրցույթ, որը տեղի կունենա 2022թ. օգոստոսի 25 -ին ժամը 1100 –ին Ստեփանավանի համայնքապետարանում:
Կայք www.stepanavan.am
Լոտ 1. Ստեփանավան համայնքի Ուրասար գյուղում գտնվող, համայնքային սեփականության գյուղատնտեսական նշանակության 06-0106-0110-0004 ծածկագրի 30 հա 4-րդ կարգի արոտավայրը 25 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրելուն:
- Մասնակցության վճար 5000 ՀՀ դրամ:
- Մեկնարկային գինը կազմում է 90000 /ինիսուն հազար / ՀՀ դրամ:
- Քայլի չափը կազմում է մեկնարկային գնի 5%-ը:
Լոտ 2. Ստեփանավան համայնքի Ուրասար գյուղում գտնվող, համայնքային սեփականության գյուղատնտեսական նշանակության 06-0106-0110-0011 ծածկագրից 45.5144 հա 4-րդ կարգի արոտավայրը 25 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրելուն:
- Մասնակցության վճար 5000 ՀՀ դրամ:
- Մեկնարկային գինը կազմում է 136600 ՀՀ դրամ:
- Քայլի չափը կազմում է մեկնարկային գնի 5%-ը:
Լոտ 3. Ստեփանավան համայնքի Ուրասար գյուղում գտնվող, համայնքային սեփականության գյուղատնտեսական նշանակության 06-0106-0110-0013 ծածկագրից 29.2092 հա 4-րդ կարգի արոտավայրը 25 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրելուն:
- Մասնակցության վճար 5000 ՀՀ դրամ:
- Մեկնարկային գինը կազմում է 87700 ՀՀ դրամ:
- Քայլի չափը կազմում է մեկնարկային գնի 5%-ը:
Լոտ 4. Ստեփանավան համայնքի Ուրասար գյուղում գտնվող, համայնքային սեփականության գյուղատնտեսական նշանակության 06-0106-0129-0020 ծածկագրից 10.005 հա 2-րդ կարգի խոտհարքը 25 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրելուն:
- Մասնակցության վճար 5000 ՀՀ դրամ:
- Մեկնարկային գինը կազմում է 68500 ՀՀ դրամ:
- Քայլի չափը կազմում է մեկնարկային գնի 5%-ը:
Հայտերն ընդունվում են Ստեփանավանի համայնքապետարանում երկուշաբթիից-ուրբաթ, ժամը` 09:00-ից մինչև 18:00:
Մրցույթի մասնակցության համար հայտերն ընդունվում են մինչև 2022թ. օգոստոսի 19-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար`
հեռ.`(0256)-2-22-33,
էլ.փոստ`stepanavan.lori@mta.gov.am
հասցե` ք. Ստեփանավան, Սոս Սարգսյան 1
Ստեփանավանի համայնքապետարան
|
| | |
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |
|