ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Տեղեկացնում ենք, որ Ստեփանավան համայնքի ղեկավարի հանձնարարությամբ՝ համայնքում սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացը ապահովելու նպատակով ստեղծված մշտական հանձնաժողովի կազմը համալրելու համար կարող են ընդգրկվել համայնքի բնակիչ հանդիսացող շահագրգիռ մինչև 5 ներկայացուցիչ։
Աշխատանքը կամավոր հիմունքներով է։ Հանձնաժողովի կազմում ընդգրկվելու ցանկության դեպքում 10 ֊օրյա ժամկետում դիմել Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմ կամ զանգահարել 0256 2 22 33 հեռ․ համարով։
|