Հիմք ընդունելով Արթուր Ֆուրդենիկի Վարդումյանի կողմից լիզազորված անձ Արարարատ Վանիկի Չերքեզյանի կողմից ներկայացված 05.05.2022թ. թիվ Չ-262 դիմումը, 21.12.2005թ. անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 2136820 վկայականը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված հողամասը որպես առանձին գույքային միավոր ազատ սակարկությունների միջոցով հնարավոր չէ օտարել և այն հանդիսանում է Արթուր Ֆուրդենիկի Վարդումյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Ստեփանավան Մ. Բաղրամյան փողոց թիվ 124-2 հասցեյոմ գտվող խանութի շենքի զբաղեցրած հողամաս, ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. 286-Ն որոշման սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 8-րդ կետերով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`
1. Ստեփանավան քաղաքի Մ. Բաղրամյան փողոց թիվ 124-2 հասցեում գտնվող Արթուր Ֆուրդենիկի Վարդումյանին համաձայն թիվ 2136820 սեփականության իրավունքի վկայականի պետական գրանցում ստացած խանութի շենքի զբաղեցրած, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող, Ստեփանավան համայնքի սեփականությունը հանդիսացող 0.005031 հա արտաքին մակերեսով հողամասը կադաստրային արժեքով՝ 145271 /հարյուր քառասունհինգ հազար երկու հարյուր յոթանասունմեկ/ ՀՀ դրամով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Արթուր Ֆուրդենիկի Վարդումյանին:
2. Ստեփանավան համայնքի ղեկավարին՝ Արթուր Ֆուրդենիկի Վարդումյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 0.005031 հա մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: