Այսօր: Երկուշաբթի, 2 Դեկտեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 49-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՍԱՄՎԵԼ ՖՐԱՆԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՔԱՂԱՔԻ Մ. ԲԱՂՐԱՄՅԱՆ ՓՈՂՈՑ 124/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐԹՈՒՐ ՖՈՒՐԴԵՆԻԿԻ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 37.6 ՔՄ ՆԵՐՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԽԱՆՈՒԹԻ ՇԵՆՔԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ 50.21 ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Արթուր Ֆուրդենիկի Վարդումյանի կողմից լիզազորված անձ Արարարատ Վանիկի Չերքեզյանի կողմից ներկայացված 05.05.2022թ. թիվ Չ-262 դիմումը, 21.12.2005թ. անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 2136820 վկայականը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված հողամասը որպես առանձին գույքային միավոր ազատ սակարկությունների միջոցով հնարավոր չէ օտարել և այն հանդիսանում է Արթուր Ֆուրդենիկի Վարդումյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Ստեփանավան Մ. Բաղրամյան փողոց թիվ 124-2 հասցեյոմ գտվող խանութի շենքի զբաղեցրած հողամաս, ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. 286-Ն որոշման սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 8-րդ կետերով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`

1. Ստեփանավան քաղաքի Մ. Բաղրամյան փողոց թիվ 124-2 հասցեում գտնվող Արթուր Ֆուրդենիկի Վարդումյանին համաձայն թիվ 2136820 սեփականության իրավունքի վկայականի պետական գրանցում ստացած խանութի շենքի զբաղեցրած, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող, Ստեփանավան համայնքի սեփականությունը հանդիսացող 0.005031 հա արտաքին մակերեսով հողամասը կադաստրային արժեքով՝ 145271 /հարյուր քառասունհինգ հազար երկու հարյուր յոթանասունմեկ/ ՀՀ դրամով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Արթուր Ֆուրդենիկի Վարդումյանին:

2. Ստեփանավան համայնքի ղեկավարին՝ Արթուր Ֆուրդենիկի Վարդումյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 0.005031 հա մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՄՎԵԼ ՖՐԱՆԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner