Բյուջեն, լինելով համայնքի եկամուտների ձևավորման ու ծախսերի կատարման տարեկան ֆինանսական ծրագիր, ուղղված է ՏԻՄ-երին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում համայնքային ծրագրերի իրականացմանը:
Մեր կողմից 2019թվականի բյուջեի ծրագրային ձևաչափի ընտրությունը ուղղված է ծախսերի կատարման արդյունավետության բարձրացմանը և վերջնական արդյունքների ստացմանը:
Ծրագրային բյուջեն ցույց է տալիս 2019թվականի բյուջետային ծրագրերն իրականացնելիս, որոշակի ռեսուրսներ ներդնելու դեպքում արդյունքների ձեռքբերումը՝ միաժամանակ արմատավորելով նոր որակի և մակարդակի կառավարում, ձևավորելով ներդրված ռեսուրսների և ստացված արդյունքների միջև ինտեգրացված կապ, ապահովելով բյուջետային ծրագրի միջոցառումների կատարման թափանցիկությունն ու վերահսկման արդյունավետ մեխանիզմը:
Ծրագրային բյուջետավորման գործընթացը հնարավորություն է տալիս համայնքի հնգամյա զարգացման ծրագրի (ՀՀԶԾ-ի) և տարեկան աշխատանքային պլանի (ՏԱՊ-ի) հիման վրա պլանավորել համայնքի ֆինանսական միջոցները, դրանք օգտագործել խնայողաբար, արդյունավետ և հրապարակային:
Կարևորելով մասնակցային գործընթացները տեղական ինքնակառավարման համակարգում՝ բյուջետավորման այս ձևաչափով ամրագրվում է հաշվետվողականությունը, շարունակականությունը, ծրագրերի առաջնահերթությունների հստակ սահմանումը, բյուջետավարման գործառույթների հստակ բաշխումը, չափելիությունը:
Որդեգրելով աշխատանքային նոր ռազմավարություն՝համայնքի բյուջետավարումը դադարում է դիտարկվել որպես ֆինանսական պլանի կազմում և կատարում, այլ առավել կարևորվում են բնակչությանը համայնքային որակյալ ծառայությունների մատուցումը և համայնքի խնդիրների աստիճանական լուծումը: |