14.09.23
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Տեղեկացնում ենք բնակչությանը, որ սեպտեմբերի 14-ից Ստեփանավան համայնքի և վարչական բնակավայրերի գյուղատնտեսական նշանակության հողերում իրականացվելու է մկնանման կրծողների դեմ արդյունավետ քիմիական պայքար՝ «Բրոմադիոլոն» ակտիվ նյութ պարունակող բույսերի պաշտպանության միջոցով: Թունավորված գրավչանյութով մշակված տարածքներում 20 օր արգելվում է կենդանիների արածեցումը:
|
|
12.09.23
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ
|
Ստեփանավանի համայնքապետարանում՝ սեպտեմբերի 12-ին, համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Հրահատ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Ստեփանավան համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի առաջին նիստը:
|
|
06.09.23
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Gyumri Brass Orchestra & Vrezh Kirakosyan concert tour in Stepanavan Սեպտեմբերի 10-ին ժամը 19։00-ին Ստեփանավանի քաղաքային հրապարակում կկայանա բացառիկ համերգային ծրագիր: Համերգին ելույթ կունենան. - Գյումրու քաղաքապետարանի փողային նվագախումբը (Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Արտակ Գրիգորյան)
- Վրեժ Կիրակոսյանը
Համերգի գլխավոր աջակից՝ Ստեփանավանի համայնքապետ Պրն. Արմեն Գրիգորյան։ Համերգի կազմակերպիչ՝ Սերգեյ Շահբազյան
|
|
05.09.23
«ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ԽՃՈՒՂԱՎԱԶՔԻ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐ
|
Հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով Փարաքար-Էջմիածին մայրուղում սեպտեմբերի 23-ին երրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը:Հայտերը պետք է լրացնել առցանց՝ հետևյալ հղումով՝ https://docs.google.com/.../1FAIpQLSddcI3lpOP.../viewform..., մինչև 2023 թվականի սեպտեմբերի 20-ը ներառյալ:Մրցաշարը կանցկացվի 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով՝• 1-ին տարիքային խումբ՝ 2006-2010 թթ. ծնված դպրոցականներ (4 կմ, մեկնարկը՝ Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարանի հարակից տարածքից (աղջիկներ և տղաներ),• 2-րդ տարիքային խումբ՝ ...
Մանրամասն |
|
04.09.23
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Արտակարգ իրավիճակների համակարգի հարգարժան աշխատակիցներ, Ստեփանավանի «Լոռէ» փրկարար ջոկատի ներկայացուցիչներ Բարձր գնահատանքով շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Ձեր թիմի հերոսական, անձնվեր և պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ այսօր ունենք բնակչության սերն ու հարգանքը, մեծ վստահությունը վայելող կայացած կառույց: Սա արդյունքն է առաջին հերթին ձեր մարդասիրական գործունեության, ձեր շուրջօրյա նվիրված աշխատանքի: Վստահ եմ, որ այսուհետ ևս մասնագիտական նույն բարձր պատրաստվածությամբ, մարդկային որակներով և արժանապատվությամբ կշարունակեք իրականացնել մեր բնակչության պաշտպանության ձեր առաքելությունը: Ցանկանում եմ առողջություն, անփորձանք աշխատանք: Խաղաղություն մեր երկրին և երջանկություն ձեր ընտանիքներին:
|
|
01.09.23
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Սիրելի աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ, կրթության ոլորտի նվիրյալներ, ծնողներ, սիրով շնորհավորում եմ բոլորիդ` Գիտելիքի օրվա առթիվ։ Սեպտեմբերի 1- ն ազդարարում է նոր ուսումնական տարվա սկիզբը, որը նաև գիտելիքներով հարստանալու, իրական արժեքներ ճանաչելու և նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբ է : Ուսումնական տարվա առաջին օրը հիշարժան է հատկապես առաջին դասարանցիների համար, ովքեր այսօր առաջին անգամ են ոտք դնելու դպրոցի շեմին: Շնորհավորելով նրանց այս կարևոր օրվա առթիվ՝ մաղթում եմ ուսման մեջ մեծ հաջողություններ: Թող ուսումնական տարիները նրանց համար դառնան ինքնաճանաչման և գիտելիքով հարստանալու լավագույն ժամանակաշրջանը: Կրթված ու գիտակից սերունդը՝ պաշտպանված, ապահով, առաջադեմ ու զարգացած երկիր ունենալու ...
Մանրամասն |
|
12.08.23
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
«Սիրելի' երիտասարդներ, շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ: Բոլոր ժամանակներում երիտասարդները լրջագույն դերակատարություն են ունեցել երկրի կայուն զարգացման ու հզորացման գործում: Երիտասարդների գիտելիքներից, ձգտումներից, աշխատասիրությունից ու հայրենասիրությունից է կախված մեր ապագան, մեր համայնքի ու երկրի զարգացումը: Մեր ժամանակներում տեղի ունեցող արագընթաց փոփոխություններով պայմանավորված՝ տարեցտարի մեծանում է երիտասարդության դերն ու ներգրավվածությունը ամենատարբեր ոլորտներում, քանզի երիտասարդությունն է այն ուժը, որ կարող է արագ արձագանքել ցանկացած մարտահրավերի: Կրկին շնորհավորելով Երիտասարդության միջազգային օրվա առթիվ՝ մաղթում եմ բոլորիդ քաջ առողջություն, նպատակասլացություն, ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |