Հիմք ընդունելով Վարուժան Մայիսի Վարդանյանի կողմից ներկայացված 07.09.2023թ. թիվ Վ-847 դիմումը, 26.08.2021թ. թիվ 26082021-06-0042 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, 05.08.2021թ. ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը` նոտարական ակտի կոդ 595-20210803-84-5283589, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին քաղվածքը՝ ծածկագիր 06007CYLPPDJ, ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ՝ որոշում եմ
1. Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Րաֆֆի փողոց թիվ 61 անշարժ գույքին՝ համաձայն 05.08.2021թ. ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի, նոտարական ակտի կոդ՝ 595-20210803-84-5283589, տրամադրել նոր փոստային հասցե՝ ՀՀ Լոռու մարզ Ստեփանավան համայնք ք. Ստեփանավան, Րաֆֆի փողոց թիվ 61/1 բնակելի տուն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: