Ստեփանավանի մշակույթի պալատը հանդիսանում է համայնքի հնագույն օջախներից մեկը: Տարիներ շարունակ այն ծառայել է համայնքի հասարակական կյանքին, ինչպես նաև բնակչության կրթադաստիարակչական աշխատանքների կազմակերպմանը: Հաշվի առնելով արմատներով ստեփանավանցի հայ մեծ նահապետ Սոս Սարգսյանի մշակույթի բնագավառում ներդրած մեծ ավանդը և դերը, ինչպես նաև համայնքի բնակիչների կարծիքներն ու բազմաթիվ խնդրանքները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` 1. Ուժը կորցրած ճանաչել Ստեփանավան համայնքի ավագանու 04.07.2007թ. թիվ 30 որոշումը:
2. Ստեփանավանի «Անդրանիկ Մարգարյանի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ը անվանափոխել «Ստեփանավանի Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի:
3. Հանձնարարել «Անդրանիկ Մարգարյանի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի տնօրեն Լիլիթ Թունյանին՝ կատարել համապատասխան իրավական բնույթի գործառույթները:
4. Ստեփանավանի «Անդրանիկ Մարգարյանի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի կանոնադրության մեջ կատարել համապատասխան փոփոխություններ և ներկայացնել համայնքի ավագանու հաստատմանը: |