Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 52-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՆԱՐԵԿ ԱՅՎԱԶՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարին է դիմել «Ստեփանավան Լոռէ փրկարար ջոկատ» հասարակական կազմակերպության տնօրեն՝ Արմեն Առաքելյանը կազմակերպությանը պատկանող TOYOTA SEQUOIA 4.7 տրանսպորտային միջոցի նկատմամբ փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն կիրառելու խնդրանքով: Վերը նշված տրանսպորտային միջոցը արտակարգ իրավիճակներում օգնություն է ցուցաբերում բնակչությանը, կատարում է որոնողափրկարարական աշխատանքներ, ինչպես նաև Ստեփանավան համայնքի տարածքում արտակարգ իրավիճակներում ծառայում է որպես շարժական կառավարման կենտրոն: Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով «Ստեփանավան Լոռէ փրկարար ջոկատ» հասարակական կազմակերպության տնօրեն՝ Արմեն Առաքելյանի 12.05.2022թ. թիվ Ա-268 դիմումը, ՀՀ հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`

1. Հաշվետու տարվա համար սահմանել արտոնություն՝ «Ստեփանավան Լոռէ փրկարար ջոկատ» հասարակական կազմակերպությանը ազատել TOYOTA SEQUOIA 4.7 տրանսպորտային միջոցի փոխադրամիջոցի գույքահարկից:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԱՐԵԿ ԱՅՎԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner