Այսօր: Հինգշաբթի, 18 Հուլիսի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 48-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՌԱՖԱՅԵԼ ՍԻՄՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՔԱՂԱՔԻ, Ե. ՉԱՐԵՆՑԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 7/1 ԵՎ 7/2 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՐՑԱԽԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 13 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետով, ղեկավարվելով ՀՀ կառավարության 27.04.2006թ. թիվ 570-Ն որոշմամբ, և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով՝ Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի, Ստեփանավան քաղաքի Մ-3 միջպետական նշանակության ավտոճանապարհի բաղկացուցիչ մաս հանդիսացող Ե. Չարենցի և Վ. Բալայան (Ձորագետի կամրջի սկզբնամաս) փողոցների հատման հանգույցի կառուցապատման համար՝ Սամվել Արշալույսի Մուրադյանին սեփականության իրավունքով պատկանող, 26.04.2024թ. թիվ 26042024-06-0050 և 26.04.2024թ. թիվ 26042024-06-0053 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներով պետական գրանցում ստացած՝ համապատասխանաբար 0.00529 և 0.00019 հա մակերեսներով հողամասերը և Արցախի փողոց թիվ 13 հասցեում գտնվող, 0.12 հա մակերեսով հողամասի հետ փոխանակելուն՝ բնակելի տուն կառուցելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՌԱՖԱՅԵԼ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner