Այսօր: Երեքշաբթի, 27 Փետրվարի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 64-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 64-Ա


Զեկ. ՌԱՖԱՅԵԼ ՍԻՄՈՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՁԱԽԱՓՆՅԱ ԹԱՂԱՄԱՍԻ ՓՈՂՈՑՆԵՐՆ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ստեփանավան քաղաքի, Վիրահայոց մայրուղու Մ-3 միջպետական ավտոճանապարհի 157-րդ կիլոմետրին հարակից տարածքում գտնվող ձախափնյա թաղամասի փողոցները չունեն անվանումներ, որը առաջացնում է անհարմարություններ անշարժ գույքերի հասցեավորման և տեղորոշման համար, ուստի անհրաժեշտ է անվանումներ տալ փողոցներին:

 Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումը և որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին 25.02.2021թ. «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 233-Ն որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Ստեփանավան համայնքի ավագանին՝ որոշում է`

1. Ստեփանավան քաղաքի 06-007-1054-0001 կադաստրային ծածկագրով փողոցի 0.2 կմ երկարությամբ հատվածն անվանակոչել Վիրահայոց մայրուղի 1-ին նրբանցք:

2. Ստեփանավան քաղաքի 06-007-1058-0001 կադաստրային ծածկագրի տակ գտնվող փողոցն անվանակոչել Վիրահայոց մայրուղի 2-րդ նրբանցք:

3. Ստեփանավան քաղաքի 06-007-1057-0001 կադաստրային ծածկագրի տակ գտնվող փողոցն անվանակոչել Վիրահայոց մայրուղի 3-րդ նրբանցք:

4. Ստեփանավան քաղաքի 06-007-1056-0001 կադաստրային ծածկագրի տակ գտնվող փողոցն անվանակոչել Վիրահայոց մայրուղի 4-րդ նրբանցք:

5. Ստեփանավան քաղաքի 06-007-1055-0001 կադաստրային ծածկագրի տակ գտնվող փողոցն անվանակոչել Վիրահայոց մայրուղի 5-րդ նրբանցք:

6. Ստեփանավան քաղաքի 06-007-1054-0001 կադաստրային ծածկագրով փողոցի 0.2 կմ երկարությամբ հատվածն անվանակոչել Վիրահայոց մայրուղի 6-րդ նրբանցք:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՌԱՖԱՅԵԼ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(317.34 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner