Հաշվի առնելով համայնքի հեռանկարային զարգացման ծրագրերը, «ՄԱՅՖՈՐԵՍԹ. ԷՅԵՄ» հասարակական կազմակերպության կողմից ներկայացված դիմումը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 16 գլխի 75 հոդվածը, 14 գլխի 56-57 հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 08.05.2003թ. N 714-Ն որոշման հավելվածի 7-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 14.01.2010թ. «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մարմինների» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է 1. Տալ հավանություն Ստեփանավան համայնքի Ուրասար գյուղի վարչական տարածքում գտնվող, ըստ 18.04.2023թ. թիվ 18042023-06-0014 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով պետական գրանցում ստացած Ստեփանավան համայնքի սեփականություն հանդիսացող, 73.44726 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտը 25 տարի ժամկետով և 18.04.2023թ. թիվ 18042023-06-0046 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով պետական գրանցում ստացած Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող 286.1518 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտը 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «ՄԱՅՖՈՐԵՍԹ. ԷՅԵՄ» հասարակական կազմակերպությանը` անտառապատման աշխատանքներ իրականացնելու նպատակով:
2. Պետական սեփականության 286.1518 հա մակերեսով արոտի համար կազմված հողաշինարարական գործը ներկայացնել ՀՀ Լոռու մարզպետի համաձայնեցմանը: |