Այսօր: Հինգշաբթի, 18 Հուլիսի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 128-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԳԱՅԱՆԵ ՂԱԼԱՉՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՀՈԱԿ-Ը ԱՐԹՈՒՐ ՂԱՐԻԲՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ԱՆՎԱՆԱՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ստեփանավան համայնքի արվեստի դպրոցի նախկին սան նկարիչ-քանդակագործ Արթուր Ղարիբյանը հայրենիքի պաշտպանության և ազատության համար 1992 թվականին անմահացել է Արցախյան ազատամարտում: Հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18 հոդվածի 22-րդ կետով, Ստեփանավան համայնքի ավագանին` որոշում է.

1. Արթուր Ղարիբյանի հիշատակի հավերժացման համար Ստեփանավանի արվեստի դպրոց ուսումնական հաստատությունը անվանակոչել զոհված ազատամարտիկ Արթուր Ղարիբյանի անվամբ:
2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ Ստեփանավանի արվեստի դպրոց ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի կանոնադրությունը նոր խմբագրությամբ՝ «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ Ստեփանավանի Արթուր Ղարիբյանի անվան արվեստի դպրոց ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ:
3. Ուժը կորցրած ճանաչել 20.06.2014 թվականի Ստեփանավան համայնքի ավագանու «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ Ստեփանավանի արվեստի դպրոց ուսումնական հաստատություն» թիվ 25-Ա որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՅԱՆԵ ՂԱԼԱՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner