Այսօր: Երկուշաբթի, 15 Հուլիսի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 54-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԳԱՅԱՆԵ ՂԱԼԱՉՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԵԾԱՆՎՈՐԴՆԵՐԻ, ՍԻՐՈՂԱԿԱՆ ՀԵԾԱՆՎԱՍՊՈՐՏԻ ԵՎ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՏՈՒՐԻԶՄԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   ՄԱԿ-ի ընդհանուր վեհաժողովի 2018 թվականի ապրիլի 12-ին ընդունած բանաձևով հունիսի 3-ը հռչակվել է «Հեծանվի համաշխարհային օր» և 2018 թվականից յուրաքանչյուր տարի հեծանվորդների ֆեդերացիայի նախաձեռնությամբ՝ ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի անմիջական մասնակցությամբ և աջակցությամբ հեծանվի համաշխարհային օր նշվում է տարատեսակ հեծանվային նախագծերով:
  2024 թվականի հունիսի 15-16-ին Ստեփանավան համայնքում նախատեսվում է կազմակերպել հոբելյանական «Մարզային գավաթ 10» հեծանվասպորտի մրցաշարը:
   Հիմք ընդունելով հեծանվորդների, սիրողական հեծանվասպորտի և սպորտային տուրիզմի միջազգային ֆեդերացիային հիմնադիր նախագահ Արմեն Անտոնյանի գրությունը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով՝ Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է.

1. 2024 թվականի հունիսի 15-16-ին «Մարզային գավաթ 10» հեծանվասպորտի սիրողական մրցաշարը Ստեփանավանում կազմակերպելու և անցկացնելու, Ստեփանավանը հանրաճանաչելի դարձնելու նաև սպորտային և արկածային տուրիզմի զարգացման խթանման համար տրամադրել 835000 (ութ հարյուր երեսունհիգ հազար) ՀՀ դրամ աջակցություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՅԱՆԵ ՂԱԼԱՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner