Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 72-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՆԱՐԵԿ ԱՅՎԱԶՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑ ԱՐՍԵՆ ՄԱՄԱՋԱՆՅԱՆԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳՈՒՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Պրոմեթեյ փողոց թիվ 2 վագոն-տնակի բնակիչ Վազիկ Սուղյանը Ստեփանավան համայնքի Ձորագետի կիրճում հատնաբերվել է մահացած վիճակում: Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի բնակիչ Սուրեն Սահակյանը մահացել է ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքում: Վերջինիս մշտական բնակության վայրն է հանդիսացել Ստեփանավան համայնքը: Մահացածների հարազատները և ազգականները հրաժարվել են հուղարկավորության կազմակերպումից: Հաշվի առնելով տվյալ հանգամանքը Ստեփանավանի համայնքապետարանը պայմանավորվածություն է ձեռք բերել սգո ծառայություններ մատուցող Ա/Ձ Արսեն Մամաջանյանի հետ, որն էլ իրականացրել է հուղարկավորության արարողությունները, որի ընդհանուր գումարը կազմում է 300000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ կետով մատուցած ծառայության դիմաց Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`

1. Մատուցած ծառայության դիմաց Ա/Ձ Արսեն Մամաջանյանին տրամադրել 300000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԱՐԵԿ ԱՅՎԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner