Ստեփանավան համայնքի ղեկավարին է դիմել Ստեփանավան համայնքի թիվ 1 հիմնական դպրոցի 7-րդ «ա» դասարանի աշակերտները, ովքեր համագործակցում են «Դասավանդիր Հայաստան» հիմնադրամի հետ: Այդ համագործակցության շրջանակում գրել են ծրագիր, որի արդյունքում նպատակ ունեն դպրոցի դասասենյակներից մեկը վերածել լինգոֆոն դասասենյակի, որտեղ կխորացվի օտար լեզուների իմացությունը: Համայնքի ղեկավարից խնդրում են աջակցություն դասասենյակի ձևավորման հարցում: Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի թիվ 1 հիմնական դպրոցի 7-րդ «ա» դասարանի աշակերտների կողմից ներկայացված 03.05.2023թ. թիվ 490 դիմումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է 1. Ստեփանավան համայնքի թիվ 1 հիմնական դպրոցի 7-րդ «ա» դասարանին՝ տրամադրել դրամական աջակցություն՝ 200000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ ։
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում վճարել հատկացված գումարը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |