Այսօր: Երեքշաբթի, 27 Փետրվարի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 15-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 15-Ա


Զեկ. ՄԱՐԻՆԵ ՎԱՀՐԱՄՅԱՆ

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ « ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏ» ԵՎ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 1, 3, 4 ԵՎ «ԱՄԱԼՅԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 5» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 08.04.2021թ. թիվ 515-Ն որոշումը, Ստեփանավան համայնքի ավագանու 02.12.2021թ. Ստեփանավան համայնքի ավագանու 04.07.2007թ. թիվ 30 որոշումը ուժը կորցրած ճանաչելու և Ստեփանավանի «Անդրանիկ Մարգարյանի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ը անվանափոխելու մասին թիվ 04-Ա որոշումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի պահանջով Ստեփանավան համայնքի ավագանին` որոշում է`

1. Հաստատել Ստեփանավան համայնքի «Ստեփանավանի Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության նոր խմբագրությամբ կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի

2. Հաստատել Ստեփանավան համայնքի «Հայաստան Հանրապետություն Լոռու մարզ Ստեփանավանի թիվ 1, 3, 4 և «Ամալյա Կարապետյանի անվան թիվ 5 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների նոր խմբագրությամբ կանոնադրությունները ՝ համաձայն N 2, 3, 4, 5 հավելվածների:

3. Ուժը կորցրած ճանաչել Ստեփանավան համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 09-ի Ստեփանավան համայնքի ավագանու թիվ 03-Ա որոշման 3-րդ կետը, թիվ 1, 2, 3, 4 հավելվածները և Ստեփանավան համայնքի ավագանու 2010 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 38-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԻՆԵ ՎԱՀՐԱՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(188.32 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner