Այսօր: Հինգշաբթի, 18 Հուլիսի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 27-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՍԻՐԱՆՈՒՇ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
«ԻՆՍՏԵՓԱՆԱՎԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ստեփանավան համայնքի ղեկավարին է դիմել «Ինստեփանավան զարգացման հիմնադրամ»-ի /այսուհետ՝ ԻԶՀ /նախագահ Ռուբեն Խաչատրյանը և խնդրել, որ ԻԶՀ-ի կողմից իրականացվող «Նորարարական երիտասարդական կենտրոն» ծրագրի գործունեության շարունակությունը ապահովելու և համայնքում երիտասարդական կյանքի ակտիվացման ընթացքը կայուն պահելու նպատակով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել տարածք։
  Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 685-687-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ Ստեփանավան համայնքի ավագանին՝ որոշում է.

1. Ստեփանավան համայնքին համաձայն՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 22012024-06-0012 ՀՀ վկայականի սեփականության իրավունքով պատկանող, մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. Ս. Նշանի փողոց 17 հասցեով «Ստեփանավանի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ում գտնվող 52 (հիսուներկու) քառակուսի մետր տարածքը անհատույց օգտագործման իրավունքով, 5 (հինգ) տարի ժամկետով, որպես Երիտասարդական կենտրոն տրամադրել «Ինստեփանավան զարգացման հիմնադրամ»-ին, ի դեմս տնօրեն Ռուբեն Խաչատրյանի։
2. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կողմերի միջև կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր։
3. Անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրից ծագող իրավունքները ենթական են պետական գրանցման։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԻՐԱՆՈՒՇ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner