Այսօր: Հինգշաբթի, 18 Հուլիսի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 34-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԳԱՅԱՆԵ ՂԱԼԱՉՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԱՐԹՈՒՐ ՂԱՐԻԲՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՀՈԱԿ-Ի ԹՎՈՎ 9 ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԸ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Երաժշտական և արվեստի դպրոցներին ազգային, փողային և լարային նվագարանների գծով 2024 թվականի ուսուցման համար 2024 թվականի ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցները (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով) ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 2323-Ն որոշման հավելված 5-ի աղյուսակ 9-ով սահմանված դպրոցների համամասնություններին համապատասխան` Ստեփանավանի «Ա. Ղարիբյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ին 23 սովորողի համար հատկացվել է տարեկան 3050,4 ՀՀ դրամ: 2024 թվականի մարտի 24-ին կնքված պայմանագրի համաձայն՝ սովորողներին տրվող վարձավճարները կրճատվել է և դարձել է 14 սովորողի համար: 9 սովորողի ուսման վարձը փոխհատուցելու համար անհրաժեշտ է 162000 ՀՀ դրամ 2024 թվականի ուսումնական տարին ավարտելու համար:       Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով պահանջներով Ստեփանավան համայնքի ավագանին ՝ որոշում է.

1. Թույլատրել չվճարելու 9 սովորողի հաշվով 162000 ՀՀ դրամի չափով վարձավճար մինչև 2024 թվականի ուսումնական տարվա ավարտը (կցվում է պայմանագիրը):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՅԱՆԵ ՂԱԼԱՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner