Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. ապրիլի 12-ի N 286-Ն որոշման 8-րդ մասով, և հիմք ընդունելով 08.08.2017թ. N 08082017-06-0022, N 11072022-06-0103, N 06-106-0110-0013, N 06-106-0129-0028 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականները Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` Տալ հավանություն Ստեփանավան համայնքի Ուրասար գյուղում գտնվող, համայնքային սեփականության գյուղատնտեսական նշանակության. 06-0106-0110-0004 ծածկագրի 30 հա 4-րդ կարգի արոտավայրը 25 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրելուն, մեկնարկային գին սահմանելով 90000/ինիսուն հազար / ՀՀ դրամ: 06-0106-0110-0011 ծածկագրից 45.5144 հա 4-րդ կարգի արոտավայրը 25 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրելուն, մեկնարկային գին սահմանելով 136600 /հարյուր երեսունվեց հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ: 06-0106-0110-0013 ծածկագրից 29.2092 հա 4-րդ կարգի արոտավայրը 25 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրելուն, մեկնարկային գին սահմանելով 87700 /ութսունյոթ հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ: 06-0106-0129-0020 ծածկագրից 10.005 հա 2-րդ կարգի խոտհարքը 25 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրելուն, մեկնարկային գին սահմանելով 68500 /վաթսունութ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ: |