Այսօր: Երկուշաբթի, 2 Դեկտեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 28-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՍԱՄՎԵԼ ՖՐԱՆԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ և 59-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 29.04.2021թ. թիվ 698-Ն կադաստրային հատակագծերում և կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրամանով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`

1. Ստեփանավան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի հետ կապված անճշտությունների ուղղման համար Ստեփանավան համայնքի ք. Ստեփանավան վարչական սահմաններում գտնվող, համաձայն «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված հատակագծի 06-007-0288-0006 կադաստրային ծածկագրի 0.17175 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նկատմամբ, քանի որ գոյություն չունեն այլ անձանց պատկանելու վերաբերյալ որևէ իրավունք հաստատող փաստաթղթեր, այն Հայաստանի Հանրապետության կառավարության 27.04. 2006թ. N 570-ն որոշմամբ չի ընդգրկվել համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցված հողամասերի ցանկում, ուստի առաջնորդվելով ՀՀ կառավարության 29.04.2021թ. թիվ 698-Ն կադաստրային հատակագծերում և կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրամանով, նշված հողամասի նկատմամբ ճանաչել համայնքի սեփականության իրավունքը և միացնել համայնքի հողային ֆոնդին:

2. Հողամասերի սահմանները որոշվում են «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:

3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՄՎԵԼ ՖՐԱՆԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner