«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ բաց մրցույթի դեպքում հայտերի ներկայացման համար ժամկետը առնվազն քառասուն օրացուցային օր է, սակայն հաշվի առնելով այն, որ սուբվենցիոն ծրագրերը պետք է ավարտված լինեն 2023 թվականին, ուստի անհրաժեշտ է մրցույթը իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով, որի համաձայն՝ հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը տասնհինգ օրացուցային օր է: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, «Տեղական ինքանակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է 1. Թույլատրել թվով 6 սուբվենցիոն ծրագրերի մրցույթն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով, որի համաձայն՝ հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը տասնհինգ օրացուցային օր է:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից |