Այսօր: Երեքշաբթի, 27 Փետրվարի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 111-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 111-Ա


Զեկ. ԳԱՅԱՆԵ ՂԱԼԱՉՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ «ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԹԻՎ 2 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ » ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 28-րդ կետերով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`

1. Ստեղծել «Ստեփանավանի թիվ 2 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն՝ Ստեփանավանի Արմանիս, Ուրասար Կաթնաղբյուր վարչական բնակավայրերում գործունեություն իրականացնելու համար։

2. Հաստատել «Ստեփանավանի թիվ 2 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն թիվ 1 և թիվ 2 հավելվածների:

3. Հաստատության գործունեության առարկան և նպատակը նախադպրոցական կրթական բնույթի գործունեության իրականացումն է:

4. Հաստատել նոր ստեղծվող կազմակերպությանը հանձնվող և ամրացվող գույքի կազմը և արժեքը համաձայն 3 հավելվածի:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՅԱՆԵ ՂԱԼԱՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner