Այսօր: Ուրբաթ, 25 Հոկտեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 3
 
Համար 3Ամսաթիվ 01/03/2023 10:30
Վարող ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *աշխատանքային խորհրդակցություն
Բովանդակություն *

1. Ստեփանավան համայնքում թափառող շներ 2. Կանաչապատման և բարեկարգման աշխատանքներ 3. Աղբահանություն Սրանք այն հարցերի մի մասն են, որոնք Ստեփանավան համայնքի ղեկավարը ներառել էր «Ստեփանավանի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի աշխատակիցների հետ փետրվարի 28-ին անցկացրած աշխատանքային խորհրդակցության օրակարգում: Ինչպես փաստեց «Ստեփանավանի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Չերքեզյանը, քաղաքում թափառող կենդանիների (շների) ստերիլիզացման, ամլացման ծառայությունների համար փետրվարի 16-ին համապատասխան մարմնի հետ կնքվել է պայմանագիր: Ծրագիրը կիրականացվի մի քանի փուլով՝ մինչև տարեվերջ: Ստեփանավան համայնքում գարնանային աշխատանքների մեկնարկը տրված է. ոլորտային պատասխանատուներին հանձնարարվեց պատշաճ ուշադրություն դարձնել համայնքի կանաչապատման, այգիների, պուրակների և հասարակական նշանակության այլ տարածքների բարեկարգման աշխատանքներին, ինչպես նաև քաղաքում կազմակերպվող աղբահանությանը: Խորհրդակցություն անցկացվեց նաև Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և հողաշինարարության ոլորտի համապատասխան մասնագետների հետ, որտեղ անդրադարձ եղավ ոլորտում առկա խնդիրներին, աշխատանքի ընթացքում առաջ եկող հարցերին: Համայնքի ղեկավարի կողմից առաջարկվեց լուծման տարբերակներ, տրվեց կոնկրետ հանձնարարականներ:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner