Բովանդակություն * | Համայնքի ղեկավարի տեղակալների, խորհրդականի, աշխատակազմի քարտուղարի և բաժնի պետերի մասնակցությամբ խորհրդակցությունն Արմեն Գրիգորյանն սկսեց ձնամաքրման աշխատանքների հետ կապված հանձնարարությամբ: Պայմանավորված ձյան առատ տեղումների հետ՝ համայնքի ղեկավարը հանձնարարեց ձնամաքրման աշխատանքներն իրականացնել խտացված գրաֆիկով՝ ներառելով ողջ տեխնիկան: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ եղավ յուրաքանչյուր բաժնի գործունեությանը, խոսվեց աշխատանքների պլանավորման, նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների մասին, պլանավորվեցին առաջիկա աշխատանքային շաբաթվա անելիքները: Քննարկվեցին նաև որոշ կարգապահական հարցեր՝ կապված հաճախելիության և արձակուրդների տրամադրման կարգի հետ: |