Բովանդակություն * | Ստեփանավան համայնքի ղեկավարը փետրվարի 15-ին խորհրդակցություններ անցկացրեց տեղակալների, աշխատակազմի քարտուղարի, աշխատակազմի մասնագետների, եկամուտների հաշվառման և հավաքագրման, առևտրի սպասարկման, տրանսպորտի և գովազդի բաժնի պետի և տեղակալի հետ: Շեշտը կրկին դրվեց աշխատանքների կոորդինացման վրա: Աշխատանքային գործընթացում բացթողումներն ու թերությունները հնարավորինս բացառելու, ինչպես նաև արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հստակեցվեց յուրաքանչյուր աշխատակցի կողմից իրականացվող աշխատանքների ցանկը, պարտականությունների շրջանակը: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մի շարք այլ հարցեր ևս: |