Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 2
 
Համար 2Ամսաթիվ 12/01/2024 11:00
Վարող ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *աշխատանքային խորհրդակցություն
Բովանդակություն *

Ստեփանավանի համայնքապետարանում նոր աշխատանքային տարին մեկնարկել է համայնքի ղեկավարի հստակ հանձնարարականներով Թիմային աշխատելաոճ, աշխատանքի հանդեպ բարձր պատասխանատվության դրսևորում, սրտացավ և նվիրված մոտեցում, կանոնակարգված աշխատանք, այս հստակ պահանջները ներկայացրեց Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը աշխատակազմի քարտուղարի, համայնքի ղեկավարի տեղակալների , տարբեր բաժինների պետերի ու աշխատակիցների հետ անցկացրած խորհրդակցությունների ընթացքում: Յուրաքանչյուր բաժնի հետ առանձին-առանձին քննարկվեցին ընթացիկ աշխատանքները, վեր հանվեցին և արձանագրվեցին առկա դժվարություններն ու խնդիրները, որոնց համար առաջարկվեց լուծման տարբերակներ: Համայնքի ղեկավարը կարևորեց հատկապես սեփական եկամուտների հավաքագրման աշխատանքների կազմակերպման գործընթացը: Այստեղ սրտացավ մոտեցումն ու պարտավորությունների բարեխիղճ կատարումը լինելու է ինչպես համայնքապետարանի աշխատակիցների, այնպես էլ յուրաքանչյուր քաղաքացու վերաբերմունքն իր աշխատանքին, իր համայնքին: Սրանով ամենքս մեր ներդրումը կունենանք համայնքի զարգացման պատասխանատու գործում:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner