Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 1
 
Համար 1Ամսաթիվ 09/01/2023 10:30
Վարող ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ
ՏեսակԸՆԴԼԱՅՆՎԱԾՆկարագրություն * աշխատանքային խորհրդակցություն
Բովանդակություն *

 2023թ. աշխատանքային տարին Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանն սկսեց աշխատակիցների հետ խորհրդակցությամբ: Համայնքապետարանում կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ համայնքի ղեկավարը խոսեց յուրաքանչյուր աշխատակցի ստանձնած պարտավորությունների կատարման մասին: Սրտացավ մոտեցումն ու պարտավորությունների բարեխիղճ կատարումը լինելու է յուրաքանչյուր աշխատակցի վերաբերմունքն իր աշխատանքին: Սրանով ամենքս մեր ներդրումը կունենանք համայնքի զարգացման պատասխանատու գործին, իսկ համայնքն այս տարի զարգացման լուրջ միտումներ ունի: Համայնքապետարանի կողմից ներկայացված աննախադեպ թվով ծրագրեր պետության կողմից հավանության են արժանացել՝ ընդհանուր արժեքով մոտ 2, 05 մլրդ դրամ, որից համայնքի մասնաբաժինը կկազմի մոտ 1 մլրդ դրամ: Այս մեծ ֆինանսական միջոցների հայթայթման և ծրագրերը կյանքի կոչելու ճանապարհին Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը կարևորում է սեփական եկամուտների հավաքագրումը: Ինչպես համայնքապետարանի աշխատակիցները, այնպես էլ համայնքի բնակիչները պետք է պատասխանատվության խորը զգացումով մոտենան այս հարցին: Ստեփանավան համայնքը բարեկարգելու և զարգացնելու ենք միահամուռ ուժերով. սա է համայնքի ղեկավարի որդեգրած սկզբունքը:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner