Բովանդակություն * | Արվեստ դպրոցի տնօրենը նշեց աշխատողների հաստիքացուցակը և դրուքաչափերը վերանայելու, ինչպես նաև կադրային փոփոխություններ (կենսաթոշակի անցնելու կապակցությամբ) կատարելու մասին: Բարձրացված խնդիրներից է նաև արվեստի դպրոցում դահլիճի բացակայության հարցը, քանի որ հաշվետու համերգների և միջոցառումների ժամանակ օգտագործում են մշակույթի պալատի դահլիճը, որը շատ մեծ է և նպատակահարմար չէ: Նշվեց տրանսպորտի առկայության մասին հարցը, որը պայմաններ կստեղծի գյուղից քաղաք երեխաների տեղափոխման համար, քանի որ արվեստի դպրոցի սաներից շատերը բնակվում են գյուղերում:
Մարզադպրոցի տնօրենը նշեց, որ մարզադպրոցում հրատապ խնդիր է դահլիճի հատակի և տանիքի վերանորոգման հարցը, ինչպես նաև ջեռուցման հարցը: Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի կողմից առաջարկվեց մարզադպրոցում տեղադրել արևային ջերմատաքացուցիչներ, որը ծախսարդյունավետ է: Մարզադպրոցի տնօրենը առաջարկեց նաև վերանայել աշխատողների հաստիքացուցակը և դրուքաչափերը:
Կենտրոնական գրադարանի տնօրենը ներկայացրեց գրադարանի շենքային պայմանները, գրադարանում գործող խմբակները՝ ռոբոտաշինություն, թատերական խումբ, նշեց գրադարանում կատարված միջոցառումների մասին: Տեղեկացրեց գրքային ֆոնդի մասին, որը համալրվել է նոր հետաքրքրաշարժ գրքերով, նշեց որ ունի շուրջ 2500 ակտիվ ընթերցող: Տնօրենը խնդրեց վերանայել աշխատողների հաստիքացուցակը և դրուքաչափերը, ինչպես նաև հաստիքացուցակում ներառել 1 դռնապանի և 1 հաշվապահի հաստիք:
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի կողմից որոշվեց ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք հաճախակի այցելությունների ընթացքում և համատեղ աշխատանքների արդյունքում լուծումներ կգտնեն բարձրացված հարցերի, խնդիրների վերաբերյալ, երկխոսության ընթացքում որոշվեց նաև հաճախակի հանդիպումներ կազմակերպել համատեղ աշխատանքի որակը և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: |