Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 535
  Փաստաթուղթը հեռացված է հեղինակի կողմից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 նոյեմբերի 2022 թվականի N 535

ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վարդան Գագիկի Չատինյանի դիմումը, 04.11.2022թ. թիվ 04112022-06-0025 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, 19.12.2013թ. թիվ 19122013-06-0020 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, Ստեփանավան համայնքի ավագանու 10.11.2022թ. թիվ 114-Ա որոշումը՝ ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշման 6 կետով, ՀՀ քաղաքաշինության մասին օրենքով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ և 66 հոդվածի 4-րդ և 8-րդ կետերով՝ որոշում եմ.

1. Ստեփանավան քաղաքի Աշոտ Երկաթի փողոց 31/3 հասցեում 06-007-0128-0038 ծածկագրի տակ գտնվող, Ստեփանավան համայնքի սեփականությունը հանդիսացող 0.00499 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, որը չի դասվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին, չի գտնվում ինժեներատրասպորտային օբյեկտների օտարման և անվտանգության գոտիներում, որը գտնվում է Վարդան Գագիկի Չատինյանի, համաձայն 19.12.2013թ. թիվ 19122013-06-0020 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի, սեփականության իրավունքով պատկանող ք. Ստեփանավան Աշոտ Երկաթի փողոց 31/3 հասցեի անշարժ գույքի հարևանությամբ և որի չափը չի գերազանցում նրան սեփականության իրավունքով պատկանող հողամասի չափից, որը հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր օտարել /տրամադրել/ հրապարակային սակարկությունների միջոցով, ուղղակի վաճառքի միջոցով, ընդլայման նպատակով հողամասի կադաստրային արժեքով՝ 60930 /վաթսուն հազար ինը հարյուր երեսուն/ ՀՀ դրամով, սեփականության իրավունքով օտարել Վարդան Գագիկի Չատինյանին:

2. Համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան բաժնին՝ Վարդան Գագիկի Չատինյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 0.00499 հա մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner