Այսօր: Երկուշաբթի, 4 Մարտի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 131-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 131-Ա


Զեկ. ԳԱՅԱՆԵ ՂԱԼԱՉՅԱՆ

«ՊԱՇՏՊԱՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ» ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարին է դիմել Հայաստանի Հանրապետությունում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված բնակչության զավակների համար տոնական միջոցառումների կազմակերպման, ինչպես նաև երկու կարևոր աշխատությունների «Բախտորոշ պայմանագրեր», «Արցախի ամրոցները» հրատարակման նպատակով ֆինանսական միջոցներ տրամադրելու համար: Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով «Պաշտպան Հայրենյաց» ազգային մշակութային հիմնադրամի կողմից ներկայացված N 14-2022-0124 գրությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով՝ Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`

1. «Պաշտպան Հայրենյաց» ազգային մշակութային հիմնադրամին աջակցելու համար տրամադրել 230000 (երկու հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՅԱՆԵ ՂԱԼԱՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner