Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի, Ստեփանավան քաղաքի Մ. Պապյան փողոց թիվ 53 տան բնակիչ Արշակ Էդիկի Հովսեփյանի կողմից 17.04.2024թ. ներկայացված թիվ-385 դիմումը, 25.05.1965թ. գույքային թերթը, 15.03.2018թ. ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ նոտարական ակտի կոդ 595-20180315-84-2319515, «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից 02.04.2024թ. կազմված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, ՀՀ 510-Ն օրենքով` որոշում եմ.
1. Վերականգնել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի, Ստեփանավան քաղաքի 06-007-0222-0004 ծածկագրի տակ գտնվող, ըստ փաստացի չափագրման 0.08899 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի հողհատկացման փաստաթղթերի հիմքերը՝
ա/ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի 06-007-0222-0004 ծածկագրի տակ գտվող բնակելի կառուցապատման հողամասի մակերեսը՝ 0.08899 հա
բ/ Հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից 02.04.2024թ. կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված 0,08899 հա մակերեսով հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, սեփականության իրավունքով վերահատկացնել Արշակ Էդիկի Հովսեփյանին և մինչև 15.05.2001թ. վերը նշված հողամասում կառուցված բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ օրենքի ուժով անհատույց ճանաչել նրա սեփականության իրավունքը:
3. Ստեփանավան քաղաքի 06-007-0222-0004 ծածկագրի հողամասի վրա, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների և հարկադիր սերվիտուտ չառաչացնող՝ մինչև 15.05.2001թ. կառուցված՝ 273.10 քմ ներքին մակերեսով բնակելի տան, 47.20 քմ անասնաշենքի, 8.20 քմ պարիսպների նկատմամբ համաձայն հավելվածի ճանաչել Արշակ Էդիկի Հովսեփյանի սեփականության իրավունքը:
4. Վերը նշված՝ Կույբիշևի փողոց թիվ 11, նախկին փոստային հասցեով բնակելի տանը և օժանդակ շինություններին տրամադրել նոր փոստային հասցե ՝ ՀՀ Լոռու մարզ համայնք Ստեփանավան Ստեփանավան ք., Մ. Պայան փողոց թիվ 61:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումում: