Այսօր: Չորեքշաբթի, 9 Հոկտեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 42-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԳԱՅԱՆԵ ՂԱԼԱՉՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ, ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ, ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՐՑԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մարմինների» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի համապատասխան, Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`

1. Ստեղծել Ստեփանավան համայնքի ղեկավարին կից քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և տրանսպորտի հարցերի խորհրդակցական մարմին հետևյալ կազմով`

• Արմեն Գրիգորյան Ստեփանավան համայնքի ղեկավար, խորհրդի նախագահ

• Հրահատ Աբրահամյան Ստեփանավան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, նախագահի տեղակալ

• Լևոն Քալանթարյան համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության, գյուղանտեսության և բնապահպանության բաժնի պետ, խորհրդի քարտուղար

• Սիրանուշ Մելիքսեթյան Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-իրավաբան

• Սամվել Ֆրանգյան Ստեփանավանի համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության, գյուղանտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ-ճարտարապետ

• Կամսար Ֆրանգյան Ստեփանավանի համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության, գյուղանտեսության և բնապահպանության բաժնի առաջատար մասնագետ

• Արարատ Չերքեզյան «ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ՀՈԱԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար

• Հայկ Գրիգորյան համայնքի բնակիչ՝ ՀԷՑ ՓԲԸ Դեբեդ մասնաճյուղի Ստեփանավան ցանցի աշխատակից (համաձայնությամբ)

• Արմեն Առաքելյան «ԼոռԷ» փրկարար ջոկատի հրամանատար (համաձայնությամբ)

• Արթուր Քալանթարյան «Տրիտոն» ՍՊԸ-ի տնօրեն (համաձայնությամբ):

• Հմայակ Մարտիրոսյան Ստեփանավան համայնքի ավագանի

2. Խորհրդին՝ գործունեությունը իրականացնել համայնքի ավագանու 2021թ. դեկտեմբերի 29-ի համայնքի ղեկավարին կից, Ստեփանավան համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումները, ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին N 22-Ա որոշմամբ սահմանված կարգով:

3. Ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 29 հունվարի 2018թ. «Ստեփանավան համայնքի ղեկավարին կից խորհուրդ ստեղծելու մասին» 08-Ա որոշումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՅԱՆԵ ՂԱԼԱՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner