ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման հավելված N 2-ի 24.4 կետի համաձայն՝ պետք է Ստեփանավան քաղաքի Ռումինական փողոցի թիվ 16 շենքի ջերմաարդիականացման սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ շենքի յուրաքանչյուր բնակիչ ծրագրով սահմանված 105.348.990 ՀՀ դրամի 5%-ի չափով ֆինանսական մասնակցություն ունենա կատարվող աշխատանքների ծախսերում։
Լենա Անդրեասյանին պատկանող Ստեփանավան քաղաքի Ռումինական փողոցի 16 շենքի թիվ 3 հասցեում գտնվող 3 սենյականոց բնակարանի համար սուբվենցիոն ծրագրով սահմանված վճարման ենթակա գումարը կազմում է՝ 245000 /երկու հարյուր քառասունհինգ հազար/ ՀՀ դրամ, որից վերջինս վճարել է 55000 /հիսունհինգ հազար/ ՀՀ դրամ։ Ներկայումս Լենա Անդրեասյանի պարտավորությունը Ստեփանավան համայնքի բյուջեի հանդեպ կազմում է 190000 /մեկ հարյուր իննսուն հազար/ ՀՀ դրամ։
Վերոգրյալի կապակցությամբ 2023 թվականի դեկտեմբերի 22-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի համաձայն՝ Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ Ռումինական փողոցի 16 շենքի թիվ 3 բնակարանի ջերմաարդիականացման սուբվենցիոն ծրագրով սահմանված վճարման ենթակա գումարը գանձելու նպատակով։
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ 2024 թվականի հունվարի 05-ին, ժամը՝ 11։00-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է քաղաքացի Լենա Անդրեասյանը։ Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին։
2024 թվականի հունվարի 05-ին տեղի ունեցած վարչական վարույթի լսումների վերաբերյալ կազմվել է թիվ 2 արձանագրությունը։
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման հավելված N 2-ի 24.4 կետը, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ, 56-րդ, 58-րդ, 59-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով որոշում եմ.
1. Քաղաքացի Լենա Անդրեասյանից հօգուտ Ստեփանավան համայնքի բյուջե գանձել՝ 190000 /մեկ հարյուր իննսուն հազար/ ՀՀ դրամ, որպես Ռումինական փողոցի 16 շենքի թիվ 3 բնակարանի ջերմաարդիականացման սուբվենցիոն ծրագրով սահմանված վճարման ենթակա գումար:
2. Որոշման օրինակը եռօրյա ժամկետում ուղարկել հարկ վճարողին։
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ստեփանավան համայնքի ղեկավարին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
4. Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթ մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկման հաջորդ օրվանից: