Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Սվետա Սարիբեկյանի 2023 թվականի նոյեմբերի 03-ի հայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի թիվ 843-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերով և Ստեփանավան համայնքի ավագանու 27.12.2022թ. թիվ 130-Ն որոշմամբ՝ որոշում եմ.
1. Ստեփանավան համայնքի Բաղրամյան փողոց թիվ 145 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Սվետա Սարիբեկյանի հայտը բավարարել և նրան տալ ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակի համար՝ 01.10.2023-31.12.2023թթ.:
2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հ. Մովսիսյանին՝ եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը:
3. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հավաքագրման, առևտրի սպասարկման և գովազդի բաժնին տուրքերի գանձումները կատարել ըստ գործող կարգի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: