Այսօր: Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 04-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 04-Ա


Զեկ. ԼԵՎՈՆ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ

ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՐՑՈՒՅԹՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ բաց մրցույթի դեպքում հայտերի ներկայացման համար ժամկետը էլեկտրոնային եղանակով իրականացվող գնումների դեպքում առնվազն երեսուն օրացուցային օր է, սակայն հաշվի առնելով այն, որ սուբվենցիոն ծրագրերը պետք է ավարտված լինեն 2023 թվականին, ուստի անհրաժեշտ է մրցույթը իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով, որի համաձայն՝ հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը առնվազն տաս օրացուցային օր է: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, «Տեղական ինքանակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է

1. Թույլատրել թվով 6 սուբվենցիոն ծրագրերի մրցույթն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով, որի համաձայն՝ հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը առնվազն տաս օրացուցային օր է:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԵՎՈՆ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner