|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 դեկտեմբերի 2022 թվականի N 131-Ա |
«ՊԱՇՏՊԱՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ» ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարին է դիմել Հայաստանի Հանրապետությունում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված բնակչության զավակների համար տոնական միջոցառումների կազմակերպման, ինչպես նաև երկու կարևոր աշխատությունների «Բախտորոշ պայմանագրեր», «Արցախի ամրոցները» հրատարակման նպատակով ֆինանսական միջոցներ տրամադրելու համար: Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով «Պաշտպան Հայրենյաց» ազգային մշակութային հիմնադրամի կողմից ներկայացված N 14-2022-0124 գրությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով՝ Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` 1. «Պաշտպան Հայրենյաց» ազգային մշակութային հիմնադրամին աջակցելու համար տրամադրել 230000 (երկու հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |
Կողմ -12 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՀՐԱՀԱՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՆՈՒՇ ԳԱԳԻՆՅԱՆ ԱՏՈՄ ԻՍՊԻՐՅԱՆ ԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐԾՐՈՒՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐԵՎԻԿ ՄԱՐԻԿՅԱՆ ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՄԱՅԱԿ ՆԱԶԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ԱՂՈՒՆԻԿ ՊԱՊՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՏՈՆՈՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ | Դեմ -1 ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԻԼԻԱ | Ձեռնպահ -1 ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՆՈ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|