Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 50-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՍԱՄՎԵԼ ՖՐԱՆԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
«ՄԱՅՖՈՐԵՍԹ. ԷՅԵՄ» ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒՐԱՍԱՐ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հաշվի առնելով համայնքի հեռանկարային զարգացման ծրագրերը, «ՄԱՅՖՈՐԵՍԹ. ԷՅԵՄ» հասարակական կազմակերպության կողմից ներկայացված դիմումը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 16 գլխի 75 հոդվածը, 14 գլխի 56-57 հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 08.05.2003թ. N 714-Ն որոշման հավելվածի 7-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 14.01.2010թ. «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մարմինների» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է

1. Տալ հավանություն Ստեփանավան համայնքի Ուրասար գյուղի վարչական տարածքում գտնվող, ըստ 18.04.2023թ. թիվ 18042023-06-0014 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով պետական գրանցում ստացած Ստեփանավան համայնքի սեփականություն հանդիսացող, 73.44726 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտը 25 տարի ժամկետով և 18.04.2023թ. թիվ 18042023-06-0046 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով պետական գրանցում ստացած Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող 286.1518 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտը 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «ՄԱՅՖՈՐԵՍԹ. ԷՅԵՄ» հասարակական կազմակերպությանը` անտառապատման աշխատանքներ իրականացնելու նպատակով:

2. Պետական սեփականության 286.1518 հա մակերեսով արոտի համար կազմված հողաշինարարական գործը ներկայացնել ՀՀ Լոռու մարզպետի համաձայնեցմանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՄՎԵԼ ՖՐԱՆԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner