|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 հունիսի 2024 թվականի N 69-Ա |
ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարին է դիմել 10.06.2024թ.-ին Ստեփանավան համայնքի Պիոներների փ. 2 տան բնակիչ Ստելլա Արթուրի Հովսեփյանը իրեն պատկանող INFINITY FX 35 մակնիշի 93GG909 պետ համարանիշի փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն կիրառելու խնդրանքով: Քաղաքացին դիմումի մեջ նշել է, որ 03.03.2022թ.-ին նշված ավտոմեքենայով վթարի է ենթարկվել իր եղբայրը՝ Մելսիկ Արթուրի Հովսեփյանը, որի հետևանքով զոհվել է: Համայնքի բյուջեի նկատմամբ նշված փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորությունը 10.06.24թ. դրությամբ կազմում է 813817 դրամ, որից տույժը 116000 դրամ։ Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով Ստելլա Արթուրի Հովսեփյանի 10.06.24թ. թիվ Հ-612 դիմումը, ՀՀ հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով Ստեփանավան համայնքի ավագանին՝ որոշում է. 1. Ստելլա Արթուրի Հովսեփյանին պատկանող INFINITY FX35 մակնիշի 93GG909 պետ համարանիշի փոխադրամիջոցի գույքահարկի մասով առաջացած 116000 դրամ տույժը զիջել: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |
Կողմ -14 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՀՐԱՀԱՏ ԱՍՐՅԱՆ ՎԱՐՍԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՆՈՒՇ ԳԱԳԻՆՅԱՆ ԱՏՈՄ ԴԱՎԹՅԱՆ ԱՐՄԵՆ ԻՍՊԻՐՅԱՆ ԱՆՈՒՇ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՋՈՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՆՈ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՄԱՐՏՈՒՆ ՆԱԶԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ԱՂՈՒՆԻԿ ՊԱՊՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՊԱՊՅԱՆ ԼԵՎՈՆ ՋՈՒԼՀԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|