Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդ-վաճառքով օտարելու նպատակով` որոշում եմ.
1. Ստեղծել աճուրդային հանձնաժողով հետևյալ կազմով.
• Արմեն Գրիգորյան Ստեփանավան համայնքի ղեկավար-հանձնաժողովի նախագահ
• Սամվել Ֆրանգյան Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ՝ աճուրդավար
• Սիրանուշ Մելիքսեթյան Ստեփանավան համայնքի ղեկավարի օգնական՝ արձանագրող
Հանձնաժողովի անդամներ`
• Լևոն Քալանթարյան Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, գյուղանտեսության և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ
• Ռաֆայել Սիմոնյան Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ
• Էլմիրա Ռևազյան Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ
• Արթուր Սավթալյան Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր վարչական բնակավայրի ղեկավար
• Գևորգ Մանուկյան Ստեփանավան համայնքի Ուրասար վարչական բնակավայրի ղեկավար
• Սամվել Անտոնյան Ստեփանավան համայնքի Արմանիս վարչական բնակավայրի ղեկավար
• Արմեն Փ. Գրիգորյան Ստեփանավան համայնքի ավագանի
• Ջոն Կիրակոսյան Ստեփանավան համայնքի ավագանի
2. Ուժը կորցրած ճանաչել Ստեփանավան համայնքի ղեկավարի 07.03.2024 թվականի թիվ 214 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: