Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, Ստեփանավան համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 23-ի թիվ 03-Ն որոշումով, և հիմք ընդունելով «ՖԼԵՇ» սահմանափակ պատասխանատվության ընկերության 14.02.2024թ. Ֆ- 171 հայտը` որոշում եմ.
1. «ՖԼԵՇ» սահմանափակ պատասխանատվության ընկերությանը տալ Ստեփանավան համայնքի Բաղրամյան փողոց թիվ 184 հասցեի վերջնամասում գտնվող առևտրի օբյեկտում (լցակայան) ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվություն 01.01.2023-31.12.2023թթ. ժամանակահատվածի համար:
2. «ՖԼԵՇ» սահմանափակ պատասխանատվության ընկերությունը պարտավոր է Ստեփանավանի համայնքապետարանի 900255002876 հաշվեհամարին վճարել տեղական տուրք 100000 (հարյուր հազար) ՀՀ դրամ:
3. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման, առևտրի սպասարկման, տրանսպորտի և գովազդի բաժնին տուրքերի գանձումները կատարել ըստ գործող կարգի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: