Այսօր: Ուրբաթ, 12 Հուլիսի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 05-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՏՎԵՐՈՎ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԱԼԵՔՍ ՄԻՔԱՅԵԼԻ ԲԱՇՈՅԱՆԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարին է դիմել ՀՀ ոստիկանության զոհված ծառայողի այրի՝ Ստեփանավան քաղաքի, Բաղրամյան փողոց թիվ 150 հասցեի բնակիչ՝ Լարիսա Միշայի Կարապետյանը իր երեխայի՝ Ալեքս Միքայելի Բաշոյանի մանկապարտեզի վարձավճարից ազատելու համար: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան պատերազմի ժամանակ զոհվել է վերջինիս ամուսինը՝ Միքայել Սամվելի Բաշոյանը: Երեխան՝ Ալեքս Միքայելի Բաշոյանը հաճախում է Ստեփանավան համայնքի « Ամալյա Կարապետյանի անվան թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ: Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով Լարիսա Միշայի Կարապետյանի կողմից ներկայացված 13.01.2023թ. Կ-29 դիմումը, ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով՝ Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է

1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան պատերազմի ժամանակ զոհված ՀՀ ոստիկանության ծառայողի երեխա՝ Ալեքս Միքայելի Բաշոյանին (ծնված 27.02.2019թ., ծննդյան վկ. ԲԱ 089761) 2023 թվականի հունվար ամսից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ազատել մանկապարտեզի վարձավճարից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner