Այսօր: Երկուշաբթի, 15 Հուլիսի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



10 հունիսի 2024 թ.

ՊԱՎԵԼ ՊԵՏՐՈՍԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՑ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  2024 թվականի մայիսի 7-ի դրությամբ քաղաքացի Պավել Պետրոսի Ղուկասյանի աղբահանության դիմաց պարտավորությունները Ստեփանավան համայնքի բյուջեի նկատմամբ կազմում է՝ 101679 /մեկ հարյուր մեկ հազար վեց հարյուր յոթանասունինը/ ՀՀ դրամ: Նշված գումարը առաջացել է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 18-րդ հոդվածների, 20-րդ հոդվածի 2-րդ մասով, Ստեփանավան համայնքի ավագանու կողմից սահմանված աղբահանության դիմաց պարտավորությունները չկատարելու պատճառով և տվյալ գումարը ենթակա է գանձման:
  Վերոգրյալի կապակցությամբ 2024 թվականի մայիսի 7-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի համաձայն՝ Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ աղբահանության դիմաց վճարման ենթակա գումարը գանձելու նպատակով։
   Հարուցված վարչական վարույթի շրջանակներում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ 2024 թվականի մայիսի 14-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է քաղաքացի Պավել Պետրոսի Ղուկասյանը։ Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին։
   2024 թվականի մայիսի 14-ին տեղի ունեցած վարչական վարույթի լսումների վերաբերյալ կազմվել է թիվ 33 արձանագրությունը։
  Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասը, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 6-րդ, 14-րդ, 18-րդ հոդվածները, 19-րդ հոդվածի 5-րդ մասը, 20-րդ հոդվածի 2-րդ մասը, 21-րդ հոդվածը, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 10-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ, 56-րդ, 58-րդ, 59-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով որոշում եմ.

1. Քաղաքացի Պավել Պետրոսի Ղուկասյանից հօգուտ Ստեփանավան համայնքի բյուջե գանձել՝ 101679 /մեկ հարյուր մեկ հազար վեց հարյուր յոթանասունինը/ ՀՀ դրամ, որպես աղբահանության դիմաց սահմանված տեղական վճարի գումար:
2. Որոշման օրինակը եռօրյա ժամկետում ուղարկել հարկ վճարողին։
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ստեփանավան համայնքի ղեկավարին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
4. Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկման հաջորդ օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner