Հիմք ընդունելով Վազգեն Կիմի Կարապետյանի կողից ներկայացված դիմումը, Ստեփանավան համայնքի ղեկավարի 29.05.2023թ. թիվ 341 որոշումը, 14.05.2005թ. N 1205886 անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված հասցեի քոթեջի վերաբերյալ 1992 թվականից մինչ օրս որևէ փոփոխություն չի կատարվել, իսկ թիվ 1205886 սեփականության իրավունքի վկայականում վերը նշված մակերեսներով նկուղային հարկը և աստիճանահարթակը պետական գրանցում չեն ստացել և չեն արտացոլվել սեփականության վկայականում, սակայն դրանք կառուցվել են նշված քոթեջի կառուցման հետ միասին և սեփականաշնորհման ժամանակ դրանք առկա են եղել և ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշմամբ. որոշում եմ`
1. Ճանաչել Վազգեն Կիմի Կարապետյանի սեփականության իրավունքը Մարզ Լոռի համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. Վիրահայոց մայրուղի թիվ 92/2 հասցեի քոթեջի 31.3 քմ ներքին մակերեսով քոթեջի նկուղային հարկի և 20.6 քմ. մակերեսով աստիճանահարթակի նկատմամբ, քանի որ նշված նկուղը և աստիճանահարթակը կառուցվել են 1992թ. քոթեջի կառուցման ժամանակ համաձայն տիպային նախագծի և մինչ օրս որևէ փոփոխության չեն ենթարկվել, սակայն 13.12.1993թ. սեփականության վկայագրում և 14.11.2005թ. թիվ 1205886 սեփականության վկայականում չեն արտացոլվել։
2. Մարզ Լոռի համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. Վիրահայոց մայրուղի թիվ 92/2 քոթեջ հասցեի անշարժ գույքի պետական գրանցման համար հիմք ընդունել` Ստեփանավան համայնքի ղեկավարի 29.05.2023թ. թիվ 341 որոշումը և սույն որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում: