ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարին է դիմել 10.06.2024թ.-ին Ստեփանավան համայնքի Պիոներների փ. 2 տան բնակիչ Ստելլա Արթուրի Հովսեփյանը իրեն պատկանող INFINITY FX 35 մակնիշի 93GG909 պետ համարանիշի փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն կիրառելու խնդրանքով: Քաղաքացին դիմումի մեջ նշել է, որ 03.03.2022թ.-ին նշված ավտոմեքենայով վթարի է ենթարկվել իր եղբայրը՝ Մելսիկ Արթուրի Հովսեփյանը, որի հետևանքով զոհվել է: Համայնքի բյուջեի նկատմամբ նշված փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորությունը 10.06.24թ. դրությամբ կազմում է 813817 դրամ, որից տույժը 116000 դրամ։ Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով Ստելլա Արթուրի Հովսեփյանի 10.06.24թ. թիվ Հ-612 դիմումը, ՀՀ հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով Ստեփանավան համայնքի ավագանին՝ որոշում է. 1. Ստելլա Արթուրի Հովսեփյանին պատկանող INFINITY FX35 մակնիշի 93GG909 պետ համարանիշի փոխադրամիջոցի գույքահարկի մասով առաջացած 116000 դրամ տույժը զիջել: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |