Ստեփանավան համայնքի զարգացման, քաղաքաշինական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտություն է առաջանում սահմանված կարգով օտարել համայնքային սեփականություն հանդիսացող 06-007-0055-0009 կադաստրային ծածկագրով 0.05024 հա մակերեսով, Հ. Մեսրոպյան փողոց թիվ 47 հասցեում գտնվող թիվ 12092023-06-0056 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական վկայականով գրանցված հողամասը:
Ելնելով վերը նշվածից, հիմք ընդունելով՝ ՀՀ կառավարության 27.04.2006թ. թիվ 570-Ն որոշումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 63-րդ և 67-րդ հոդվածներով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` 1. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի համապատասխան, աճուրդով վաճառքի սահմանված կարգով օտարել համայնքի սեփականությունը հանդիսացող 06-007-0055-0009 կադաստրային ծածկագրով, թիվ 12092023-06-0056 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական վկայականով գրանցված 0.05024 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, Հ. Մեսրոպյան փողոց թիվ 47 փոստային հասցեում գտնվող հողամասը: Մեկնարկային գին սահմանել՝ 950000 /ինը հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |