Այսօր: Երեքշաբթի, 10 Դեկտեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ
Մասնակցե՞լ եք համայնքին վերաբերող կարևորագույն խնդիրներին առնչվող հանրային լսումներին կամ ավագանու ն
Ընտրեք Ձեր բնակավայրը *






Ինչպե՞ս կարող է գրանցվել անհատ ձեռնարկատերը (ԱՁ)
1.Պետական տուրքերի վճարում. Եթե որոշել եք գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր, կարող եք ձեր ջանքերն ու ժամանակը խնայել և նախքան Պետական ՌԵգիստր այցելելը կատարել որոշ անհրաժեշտ գործողություններ: Նախ, որևէ բանկում կամ բանկի մասնաճյուղում պետք է վճարեք 3000 դրամ պետական տուրք: Այդ վճարումը կատարեք որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելու համար 900005160750 հաշվեհամարին: Վճարման անդորրագիրը պահեք դիմումի հետ միասին ներկայացնելու համար: Պետական Ռեգիստրի գրասենյակում որևէ վճարում չի կատարվում: 2.Ներկայացնել դիմումի ձևը. Այնուհետև պետք է լրացնեք և ներկայացնեք գրանցման դիմումը: Դիմումի ձևը կարելի է ստանալ Պետական Ռեգիստրի տարածքային գրասենյակից: Նախքան դիմումը ներկայացնելը համոզվեք, որ բոլոր տվյալները ճիշտ են, բոլոր հարցերին սպառիչ պատասխան եք տվել և ստորագրել եք դիմումի ձևը: Անհրաժեշտ է ներկայացնել՝ 1. Անձնագրի պատճենը /նկարով և գրանցման էջերը/, 2. Մեկ 3x4 չափսի լուսանկար, 3. Բանկում վճարված պետական տուրքի /3000 դրամ/ անդորրագիրը: Ձեզ մոտ պահեք նաև լրացված դիմումի պատճենը: Եթե դուք ձեր բիզնեսը գրանցում եք որպես անհատ ձեռնարկատեր Երևան քաղաքից դուրս որևէ վայրում, ապա ոչ մի հավելյալ վճար չպետք է կատարեք, բացառությամբ հարկային մարմիններում և լիցենզավորման համար: (Ընդ որում, անհատ ձեռնարկատերը հարկային մարմիններում պետք է վճարի 500 դրամ հարկային ձևեր ձեռք բերելու համար: Ոչ մի պաշտոնական արժեք այս ձևերը ձեռք բերելու համար սահմանված չէ, սակայն հարկային մարմինները հայտնում են, որ դա պատճենահանման գինն է: Ուստի այս գինը կարող է շատ չնչին տարբերվել: Լիցենզավորման հետ կապված վճարումները տարբեր են, կախված լիցենզավորվող կազմակերպության տնտեսական գործունեությունից): 3.Գրանցում կամ մերժում. Պետական Ռեգիստրում ձեր դիմումը կքննարկվի, և կամ կգրանցվեք որպես անհատ ձեռնարկատեր, կամ ձեր դիմումը կմերժվի:Եթե գրանցումը չի հաստատվում, ձեզ պետք է դիմելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր բացատրություն տրամադրեն: Հաստատվելու դեպքում որոշումը կայացվում է ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում: 4.Վերցրեք գրանցման վկայականը. Եթե գրանցումը կատարվել է, Պետական Ռեգիստրից վերցրեք գրանցման վկայականը: Այդ վկայականը կարող եք պահել ձեր աշխատավայրում, կամ եթե դրանք մի քանիսն են պահեք դրանք գործունեության հասցեում, որը նշված է դիմումի մեջ: Լավ կլինի ունենաք վկայականի մի քանի օրինակներ՝ այն դեպքերի համար, եթե հանկարծ մեկը կորի կամ վնասվի: Բացի այդ, եթե բիզնեսը գտնվում է մի քանի տարբեր վայրերում, յուրաքանչյուր վայրում պետք է լինի վկայականի մեկ պատճեն՝ պետական մարմինների կողմից ստուգումների ժամանակ ներկայացնելու համար: Չարենցավան համայնքի Պետական Ռեգիստրի հասցեն է` Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ, քաղաքապետարան, 1-ին հարկ, 105 սենյակ, հեռախոս` 4-31-08, բաժնի պետ` Վարդանուշ Սարգսյան:

Տեսնել ավելին

Պատասխանատու կազմակերպություն
Պատասխանատու անձ ()
Ստեղծման ամսաթիվ 08/02/2006
Վերջին խմբագրման ամսաթիվ 02/07/2010
Թեմա Պետական Ռեգիստր
Իրավական հիմքը sdsddasdasd ֆգդֆգդֆգդֆգդֆգֆգֆգֆդգ
Պահանջվող փաստաթղթերը sadadasdd
Փաստաթղթերի նմուշներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner