«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով, 2023թ. մարտի 17-ին, ժամը 12:00-ին Ստեփանավանի համայնքապետարանում իրականացվելու է «Ատրիում պրո ստուդիո» ՍՊ ընկերության կողմից ներկայացվող Լոռու մարզի «Լոռի-5» «Լոռի-6» «Լոռի-7» «Լոռի-8», իսկ ժամը 15:00-ին Սպիտակի համայնքապետարանում՝ «Լոռի-4» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հաշվետվությունների վերաբերյալ հանրության իրազեկման առաջին լսումները: