Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2014թ․ նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքի Ուրասար վարչական բնակավայրի վարչական շենքում տեղի կունենա հանրային քննարկում համայնքի մոտ 360 հա գյուղատնտեսական նշանակության համայնքապատկան հողամասում նախատեսվող անտառհիմնման աշխատանքների վերաբերյալ։
Նախատեսվող գործողությունները ձեռնարկում է «ՄայՖորեսթ․էյէմ» (ՀՎՀՀ 02699418, 0038 ք․ Երևան Աբելյան 6/4, տնօրեն Անտրէ Գումուշճեան, հեռ․ +374 55 99-12-90, էլ․ հասցե info@myforestarmenia.org, Էլ․ կայք https://myforestarmenia.org/) բնապահպանական հասարակական կազմակերպությունը։