|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 մայիսի 2023 թվականի N 49-Ա |
ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի ավագանու 29.12.2021 թվականի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց լուծման իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 16-Ա որոշումը, Ստեփանավան համայնքի ավագանու 08.02.2022 թվականի «Ստեփանավան համայնքում սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծելու չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 06-Ն որոշումը, Ստեփանավան համայնքի ղեկավարի 30.01.2023 թվականի «Ստեփանավան համայնքում սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու համար մշտական հանձնաժողովի կազմում փոփոխություն կատարելու և Ստեփանավան համայնքի ղեկավարի 06.06.2022թ. թիվ 95/1 կարգադրությունը ուժը կորցրած ճանչելու մասին» թիվ 12/1 կարգադրության և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է 1. Բավարարել համայնքի բնակիչների դիմումները և համայնքի բյուջեից վերջիններիս ընտանիքներին հատկացնել սոցիալական օգնություն՝ 195000 (հարյուր իննսունինգ հազար) ՀՀ դրամ (համաձայն հավելվածի):
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում բնակիչներին վճարել հատկացված գումարները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |
Կողմ -16 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՀՐԱՀԱՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ ԱՐՄԵՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՋՈՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐԾՐՈՒՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՆՈ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԻԼԻԱ ՄԱՐԻԿՅԱՆ ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՄԱՅԱԿ ՆԱԶԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՊԱՊՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՊԱՊՅԱՆ ԼԵՎՈՆ ՋՈՒԼՀԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ ՏՈՆՈՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(228.47 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|